Սնունդը և առողջությունը
Կաթնաշոռի գաղտնիքները. 168.am
Վերջերս հրապարակվել էր բժիշկ Ջոաննա Բադվիգի դեղատոմսը, որտեղ օգտագործվել է նաև կաթնաշոռը։ Իսկ որքանո՞վ են մեզ հայտնի այդ հրաշալի մթերքի հատկությունները։ Կաթնաշոռն ունիվերսալ սննդամթերք է, որն օգտակար է բոլորին` անկախ սեռից և տարիքից։
Կաթնաշոռի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ սպիտակուց և անհրաժեշտ բոլոր` օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուները, որոնցից մեկը մեթիոնինն է։ Օրգանիզմում հաճախ է նկատվում մեթիոնինի սակավություն, այնինչ այդ ամինաթթուն կարգավորում է ճարպերի փոխանակումը և կանխարգելում լյարդի ճարպակալումը։
Կարևոր է իմանալ, որ կաթնաշոռի սպիտակուցներն անհամեմատ լավ են յուրացվում, քան կաթի մեջ պարունակվողները։ Կաթի համեմատությամբ կաթնաշոռն ունի մի շատ կարևոր, օգտակար առանձնահատկություն` այն չի պարունակում կաթնաշաքար (նույն ինքը` լակտոզա)։ Հայտնի է, որ կան մարդիկ, ովքեր ունեն անհատական անընկալություն կաթի նկատմամբ, քանի որ նրանց օրգանիզմում բացակայում է լակտոզան տրոհող խմորիչը` լակտազան։
Կախված պատրաստման եղանակից` կաթնաշոռը կարող է պարունակել կես տոկոսից մինչև 18 տոկոս կաթնային ճարպեր։ Կաթնաշոռ գնելիս մենք հաճախ ընտրում ենք այն տեսակը, որի յուղայնությունը ցածր է, այդ ավանդույթը ձևավորվել է դեռ խորհրդային տարիներից և հատկապես խոր արմատներ է գցել մեր ենթագիտակցության մեջ «պերեստրոյկայի» տարիներին, երբ նկատվում էր կաթնամթերքի սակավություն։
Ժամանակակից հետազոտություններն ապացուցում են ճիշտ հակառակը. կաթում պարունակվող ճարպերի մեջ հայտնաբերվել են լինոլենային ճարպաթթուների իզոմերներ, որոնք կանխարգելում են սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի առաջացումն ու զարգացումը, կարգավորում են ճարպերի փոխանակման գործընթացը և մարմնի զանգվածի փոփոխությունը, պաշտպանում են օրգանիզմի բջիջները քաղցկեղի որոշ տեսակներից։
Պարզված է նաև, որ անյուղ կամ ցածր յուղայնությամբ կաթնամթերքից ու հատկապես կաթնաշոռից վատ է յուրացվում կալցիումը, այնինչ հայտնի է, որ յուղոտ կաթնաշոռն այդ մակրոտարրի լավագույն մատակարարներից է (շատ լավ է յուրացվում նաև պնդուկի մեջ պարունակվող կալցիումը)։
Կոնյուգիրացված լինոլեաթթու (ԿԼԹ)
Ինչպես պարզեցինք, ԿԼԹ-ն պարունակվում է կենդանական ճարպերում (մսեղեն, կաթնեղեն)։ Հատկապես շատ է կաթի, կաթնաշոռի, տավարի թարմ աղացած մսի մեջ։ Վերջին տասնամյակներում նշված մթերքներում նկատվում է ԿԼԹ-ի քանակի նվազում, որի պատճառն անասնապահության մեջ օգտագործվող արհեստական համակցված կերն (կոմբիկորմ) է։
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ խոտով սնված կովի մսի 1 գ ճարպում պարունակվում է 30 մգ ԿԼԹ, կաթի և պանրի մեջ` 20-ական մգ, ոչ բնական կերով «սնած» կենդանու ճարպում ԿԼԹ-ի քանակը 4 անգամ պակաս է, իսկ ընդամենը կես դար առաջ վաճառվող կաթնամթերքում ԿԼԹ-ի բաղադրությունը 3 անգամ ավելի էր։ ԿԼԹ-ն իր հատկություններով տարբերվում է լինոլեաթթվից.
- խթանում է նյութափոխանակության գործընթացը,
- պաշտպանում է խոլեսթերինն օքսիդացումից և կարգավորում դրա մակարդակը, ունի հակաօքսիդանտ հատկություններ,
- մեղմացնում է սննդամթերքում պարունակվող ալերգեն նյութերի վնասակար ազդեցության հետևանքները,
- բարձրացնում է հյուսվածքների զգայունությունն ինսուլինի հանդեպ,
- խթանում է իմունային համակարգը:
Ի տարբերություն Օմեգա-6-ի, լինոլեաթթվի ԿԼԹ-ն կանխարգելում է ճարպի ավելացումը և չարորակ ուռուցքների զարգացումը։ ԿԼԹ-ն որոշ հատկություններով նման է Օմեգա-3 ճարպաթթուներին, թեպետ դասվում է Օմեգա-6-ի շարքին։ ԿԼԹ-ի վերաբերյալ առաջին հաղորդագրությունը հրապարակվել է 1988-ին։
Բուժում է կաթնաշոռը
Ժամանակակից սննդաբաններից շատերը խորհուրդ են տալիս ուտել օրական 100-150 գ կաթնաշոռ, որի յուղայնությունը պետք է հավասար լինի չպաստերիզացված կաթի յուղայնությանը, բացառությամբ մեկ դեպքի. ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ ունեցող հիվանդներին թույլատրվում է ուտել միայն անյուղ կաթնաշոռ։
- Կաթնաշոռն օգտակար է աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, օստեոպորոզի, հոդատապի, լուծով ուղղորդվող կոլիտի, լյարդի և լեղուղիների հիվանդությունների դեպքում։ Կաթնաշոռը պարունակում է զգալի քանակությամբ կալցիում (մոտ 150 մգ` 100 գ հումքի մեջ), որն անհրաժեշտ է տուբերկուլոզով հիվանդներին:
- Մեղրի, չամանի սերմի և գիհու կոնի հետ խառնած կաթնաշոռն (10։1։1։100) ունի քնաբեր և գազամուղ հատկություն։ Կաթնաշոռով թրջոցը նվազեցնում է հոդացավերը. կատարեք քնելուց առաջ, նախապես ներմերսեք արևածաղկի չզտված յուղի նստվածք (կամ այլ E վիտամինով հարուստ նյութ)
Զգուշացում։ Խորհուրդ չի տրվում կաթնաշոռն ուտել աղեստամոքսային համակարգի սուր վարակիչ հիվանդությունների դեպքում։
Խորհուրդ. Պատրաստեք կաթնաշոռը տանը` թարմ կաթից, քանի որ կաթի փոշու մեջ ո՛չ միայն անհամեմատ քիչ են կենսաբանորեն օգտակար նյութերը, այլև փոշու արտադրության ժամանակ խոլեսթերինը վերափոխվում է օքսիխոլեսթերինի, որը կարող է դառնալ աթերոսկլերոզի զարգացման պատճառ, պատկերավոր ասած` կաթի մեջ պարունակվող «լավ» խոլեսթերինը փոխակերպվում է վնասակար նյութի։
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
23.10.2014 